
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի 14-րդ օրը պայքարի մեջ են մտնում ազատ ոճային ըմբիշները:
Հայ մարզիկներից առաջինը պայքարը կսկսի Գառնիկ Մնացականյանը 1/8 եզրափակչից: Հայ ըմբիշի առաջին մրցակիցը Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Հասան Սաբզալի Ռահիմին է: