Պայմանագրային զինծառայողը կանգնել է դատարանի առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրիգոր Տերյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հանցագործության մասին սուտ մատնություն է կատարել:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գ. Տերյանը ծանր հանցագործության՝ խոշոր չափերով շորթում կատարելու մեջ մեղադրել է նույն զորամասի զինծառայող Արմեն Շահինյանին: Այն է՝ 2015թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի 6-րդ կայազորային քննչական բաժնում որպես վկա հարցաքննության ժամանակ հայտնել է, թե իբր Ա. Շահինյանը 2015թ. օգոստոս-հոկտեմբերին ընկած ժամանակահատվածում իր իրավունքներին եւ օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, համածառայակիցների շրջանում որպես իրավապահ մարմինների հետ համագործակցողի ներկայացնելու սպառնալիքով երեք անգամ՝ համապատասխանաբար 90 հզ,100 հզ եւ 1 մլ 892 հզ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար գումարի, ընդհանուր 2 մլ 82 հզ 600 դրամի պահանջ է իրեն ներկայացրել:

Գ. Տերյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն գործով դատավարարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս