
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արմեն Բիլյանի` Վերաքննիչ դատարանում խափանման միջոցի փոփոխման գործով ընթացող դատական նիստը հետաձգվել է: Ինչպես լրագրողներին փոխանցեց փաստաբան Արմինե Ֆանյանը, նիստը հետաձգելու միջնորդությունը ներկայացվել է իր կողմից, քանի որ քաղաքից բացակայելու պատճառով չի հասցրել հետևել իրադարձություններին:
Հիշեցնենք, որ Արմեն Բիլյանը ՊՊԾ գնդում վիրավորվել էր և այժմ էլ ունի առողջական լուրջ խնդիրներ: