
Օգոստոսի 17-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը գործնական այցով մեկնել է Ղազվին նահանգ, որտեղ հանդիպումներ է ունեցել նահանգապետ Ֆերեյդուն Հեմմաթիի, Ղազվինի քաղաքապետ Մասուդ Նոսրաթիի, նահանգի Առևտրի, արդյունաբերության և հանքերի պալատի տնօրինության, գործարարների, ինչպես նաև Իսլամական ազատ համալսարանի ռեկտոր Մորթեզա Մուսախանիի և գիտխորհրդի անդամների հետ:
Արտաշես Թումանյանն իրանական կողմի հետ քննարկել է հայ-իրանական տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում, ինչպես նաև ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Ղազվինում գործարարների հետ հանդիպման ընթացքում վերջիններս ներկայացվել են Հայաստանում իրականաված տնտեսական բարեփոխումները և ներդրումային հնարավորությունները:
Դեսպան Թումանյանն այցելել է Ղազվինի «Ալբորզ» արդյունաբերական ավանի «Pakshoo» քիմիական արտադրական համալիր և «Kashi Pars» սալիկների գործարան:
ՀՀ դեսպանը այց է կատարել նաև ձեռնարվեստի թանգարան և նահանգի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի: