Արփինե Հովհանիսյանն ընդունել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհանիսյանն այսօր ընդունել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության Եվրասիայի և Միջին Արևելքի տարածաշրջանի տնօրեն Թոմ Քրիֆթի  գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը,  «Սեյվ դը չիլդրեն» ինթերնեշընլի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Ստեփանյանը, Եվրասիա տարածաշրջանի տնօրեն Իրինա Սաղոյանը, այլք:

Արփինե Հովհաննիսյանը  բարձր է գնահատել Սեյվ դը չիլդրենի համագործակցությունը Արդարադատության նախարարության հետ և կարևորել «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման համատեղ աշխատանքները:

Նախարարն օրենսգրքում նախատեսվող փոփոխություններից ընդգծել է խնամատարության ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը և շեշտել, որ Նախարարության օրենսդրական նախաձեռնություններում հատուկ ուշադրություն է դարձվում երեխայի իրավունքի պաշտպանության լավագույն շահին ուղղված մեխանիզմների ներդրմանը:

«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության Եվրասիայի և Միջին Արևելքի տարածաշրջանի տնօրեն Թոմ Քրիֆթը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և կարևորել ՀՀ արդարադատության նախարարության համակարգմամբ գործող Անչափահասների արդարադատության խորհրդի, ինչպես նաև երեխայի իրավունքների պաշտպանության լավագույն շահին ուղղված աշխատանքները:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև առաջիկայում մի շարք ծրագրերի  իրականացման հնարավորությունները:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և

հասարականության հետ կապերի վարչություն




Լրահոս