
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Ղրիմում Ուկրաինայի կողմից կատարված դիվերսիայի փորձն ու հայտարարել, որ նման կերպ Կիևը փորձում է շիկացնել իրավիճակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:
«Պարզ է, որ մենք հավաքվել ենք հայտնի դեպքի առիթով, դիվերսիոն ներթափանցման փորձից հետո: Ամենայն հավանականությամբ, Կիևում մեր գործընկերները որոշել են սրել իրավիճակը, և պարզ է, թե ինչու»,-հայտարարել է Պուտինը:
Օգոստոսի 10-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել էր Ղրիմում ուկրաինացի զինծառայողների կողմից դիվերսիոն ահաբեկչական փորձի կանխման մասին:Ուկրաինան հերքել է բոլոր մեղադրանքները: