«Է՛ս էլ 4-5-րդ անգամն ա, որ փոձել ա սահմանն անցնի». ի՞նչ է մանրամասնում սահմանը հատածի եղբայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն ArmLur.am-ն հայտնել էր, օգոստոսի 9-ին Արարատի մարզի Այգեպատ համայնքի բնակիչ 50-ամյա Հենրիկ Աղեկյանը հատել էր սահմանը և հայտնվել Ադրբեջանի տարածքում:

ArmLur.am-ը զրուցեց սահմանն անցած Հենրիկ Աղեկյանի եղբոր` Անդրանիկ Աղեկայանի հետ` հասկանալու համար, թե արդյո՞ք նորություններ ունի եղբորից, թե ոչ:

Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ եղբայրն այս պահին գտնվում է Նախիջանում Կարմիր խաչի ձեռքը:

«Հա ինչ-որ ընդեղ ա, չեմ իմանում, ես տենց եմ իմանում»:

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ սահման հատած Աղեկյանի մոտ բանակից գալուց հետո է նկատվել հեգեկան խնդիրները:

«Է՛ս էլ 4-5-րդ անգամն ա, որ փոձել ա սահմանն անցնի»,-հավելեց նա:

ArmLur.am-ը փորձեց կապվել նաև Կարմիր խաչի հետ, սակայն մեզ  այդպես էլ չպատասխանեցին:




Լրահոս