Կինն ապրելու տեղ չունենալով` դիմել է ծանոթի օգնությանը, իսկ հետո սպանել նրա ամուսնուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեղինե Գալստյանն ամուսնալուծվելուց հետո ապրելու վայր չի ունեցել և նրան իր տանն է հյուրընկալել Սյուզաննա Հովհաննիսյանը և նրա ամուսնու և դստեր հետ Հեղինեն բնակվել է նույն տանը:
Ամուսինների միջև վիճաբանության պատճառով Սյուզաննան հեռացել է տանիս, իսկ Հեղինեն շարունակել է ապրել նրանց տանը սեռական կապի մեջ մտնելով նրա ամուսնու հետ:

Օրեր անց գիշերով Հեղինեին հարբած վիճակում տղամարդը՝ Ալեքսանդր Կլիմովն անվայել առաջարկություն է անում և կինը գիշերով, երբ նա արդեն քնած է լինում, դանակի հարվածներով սպանում է տաղամարդուն, ապա թաքցնում նրա դին:
Դատարանն ուսումնասիրելով փաստերը վճռեց մեղավոր ճանաչել Հեղինե Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և դատապարտել նրան ազատազրկման 10 /տասը/ տարի ժամկետով:




Լրահոս