Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը կրկին խոսել էր ՀՀ Արարատի մարզի Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանի հետ և փորձել պարզել, թե ինչու չի շտապում առաջադրվել: Նա ասել էր.
«Վաղը՝ (այսօր-խմբ.) մինչեւ 14.00-ը, ժամանակ ունեմ մտածելու՝ առաջադրվե՞մ, թե՞ ոչ»,- ի պատասխան՝ ասել էր Հակոբյանը: Այսօր արդեն պարզ դարձավ, որ գործող քաղաքապետն այդպես էլ չի առաջադրվել:
Տեղեկացնենք, որ Մասիսի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուները երեքն են՝ Թույների Մհերի, նույն ինքը գործարար Մհեր Հարությունյանի որդին, ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը, որին առաջադրել է ՀՀԿ-ն, ԲՀԿ անդամ Կարապետ Օհանյանը և ՀՀԿ-ական Լևոն Խաչատրյանը, ով ինքնառաջադրվել է: