«ՄԱՊ» ընկերությունը տուգանվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալեքսան Պետրոսյանի ընտանիքին պատկանող «ՄԱՊ» ընկերությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տուգանվել է: «Ժողովուդ»-ը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ 2014 թվականին «ՄԱՊ» ընկերությունը հայտարարագրել է խաղողի օդամղիչային մամլիչ: Հարկային վճարումը հետաձգվել է մինչեւ 2016 թվականի հուլիսի 27-ը:

Սակայն ընկերության տնօրեն Մակար Պետրոսյանը` պատգամավորի որդին, նշված ժամկետում հարկային վճարումները չի կատարել: Արդյունքում Մակար Պետրոսյանի նկատամբ կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրություն: Իսկ օգոստոսի 15-ին որոշվել է պատգամավորի որդուն տուգանել 10 հազար դրամի չափով: Կարծում ենք՝ ՀՀԿ-ական պատգամավորը եւ նրան պատկանող ընկերությունը այդ գումարը մեծ հաճույքով կվճարեն:




Լրահոս