
Արդեն հայտնել էինք, որ այսօր «Դատապարտյալների հիվանդանոցում» հիվանդանոցում կվիրահատեն ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանին:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Պավել Մանուկյանի կնոջ` տիկին Մարինեի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ դեռևս տեղեկություներ չունի, որքանով, որ ինքն է տեղյակ վիրահատությունը պետք է արդեն սկսած լինենառաջ:
«Գնանք ի՞նչ անենք, իմաստ էլ չունի մեր գնալը, մեկ ա ներս չեն թողնելու մտնենք»,-ասաց տիկին Մարինեն։
Նշենք, որ դատարանն այսօր մերժեց Պավել Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը: