Վերաքննիչ դատարանը որոշել է 1,5 մլն գրավի դիմաց ազատ արձակել Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանին:
Այս մասին լրագրողներին հայտնեց նրա պաշտպան Ռոբերտ Ռևազյանը:
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը։