Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է 2017թ. նախագահական ընտրություններում երկրորդ անգամ առաջադրվելու մտադրության մասին, փոխանցում է Le Monde-ը:
Օլանդը նշել է, որ պարտության դեպքում կհեռանա քաղաքականությունից: Նա կառաջադրվի, եթե հաղթանակի շանսեր լինեն:
«Ես հիանալի հասկանում են, թե ինչ է տարիներ առանց անձնական կյանքի, սակայն առաջադրվելու ցանկություն ունեմ: Դա իմ անձնական ընտրությունն է»,-լրագրողների հետ զրույցում ասել է Օլանդը:
2016թ. աշնանը Ֆրանսիայի Հանրապետական կուսակցությանը նախընտրական քվեարկության կանցկացնի, արդեն հայտնի է ավելի քան 10 թեկնածուի մասին, նրանց թվում է «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը:Նախագահ կընտրվի 5 տարի ժամկետով: