Նոյեմբերի 16-ին, ժամը 20.45-ին, “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ Երեւան-Մոսկվա չվերթի ուղեւորի մոտ փամփուշտներ են հայտնաբերվել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երեւան-Մոսկվա չվերթի ուղեւոր, Ուկրաինայի քաղաքացի, 1986 թ. ծնված Նադյա Չ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել է 3 փամփուշտ:
Նադյա Չ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժին: Հայտնաբերված փամփուշտներն ուղարկվել են փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: