ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՐԱԺԱՐՎԵԼ Է
Լեգենդար ամերիկացի երգչուհի Թինա Թըրները պաշտոնապես հրաժարվել է ԱՄՆ քաղաքացիությունից: Նա նշել է, որ իրեն ԱՄՆ-ի հետ միայն ընտանիքն է կապում, իսկ ինքն ապագայում չի պատրաստվում ապրել հայրենիքում: 1995-ին հաստատվելով Շվեյցարիայում` 74-ամյա երգչուհին միայն այս ապրիլին ստացավ շվեյցարական անձնագիր` դրա համար նախօրոք սովորելով գերմաներեն: Նշենք, որ ամռանը Թըրներն ամուսնացավ իրենից 16 տարի փոքր երաժշտական պրոդյուսեր, գերմանացի Էրվին Բախի հետ: Իսկ հոկտեմբերին էլ Բեռնում ԱՄՆ դեսպանատանը ստորագրեց Շվեյցարիայի քաղաքացիություն ստանալու համապատասխան փաստաթուղթը, որով մեխանիկորեն հրաժարվում է ԱՄՆ քաղաքացիությունից: Հիշեցնենք, որ Գրեմմիի ութակի մրցանակակիր Թըրները 2009-ին հայտարարել էր բեմական կարիերայի ավարտի մասին:

ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ
Ռուսաստանի պետական Էրմիտաժը մասնաճյուղ կբացի Մոսկվայում: Այս մասին հայտարարել է թանգարանի ցուցահանդեսների եւ զարգացման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Վլադիմիր Մատվեեւը` առայժմ չնշելով, թե Մոսկվայի որ հատվածում կբացվի մասնաճյուղը: Էրմիտաժի մասնաճյուղեր կբացվեն նաեւ Օմսկում, Վլադիվոստոկում, Եկատերինբուրգում եւ Դոնի Ռոստովում:  Մասնաճյուղերի բացումները կսկսվեն 2015-ից: Պետերբուրգյան թանգարանի մասնաճյուղերը կբացվեն «Մեծ Էրմիտաժ» ծրագրի շրջանակներում: Դրանք կենթարկվեն տարածքային իշխանություններին:
Նշենք, որ Էրմիտաժը Ռուսաստանի ամենամեծ եւ աշխարհի նշանակալի թանգարաններից է: Այն ստեղծվել է որպես ռուսաց Եկատերինա 2-րդ թագուհու անձնական արվեստի հավաքածու, իսկ արդեն 1852-ից բացվել է հասարակական այցելությունների համար: Էրմիտաժի մեկուկեսդարյա պատմության ընթացքում հավաքվել են շուրջ երեք միլիոն  ցուցանմուշներ, որոնցից մշտական ցուցադրման են ներկայացվում մոտ 60 հազարը: Թանգարանն ունի 2500 աշխատակից: Այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:




Լրահոս