«Ժառանգության» հայտարարությունն ու ՀՀԿ-ի բուռն արձագանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցությունը դեռևս չի հնչեցրել վերջնական որոշում, կմասնակցեն արդյոք ՏԻՄ ընտրություններին, թե ոչ:

Օրեր առաջ, երբ դեռևս անազատության մեջ էին Ժառանգություն կուսակցության  անդամները «Ժառանգությունը» հայտարարեց, որ չի մասնակցի ՏԻՄ ընտրություններին, պատճառաբանելով, որ մինչ ազատ չարձակվեն իրենց գործընկերնեը քաղաքական իրադարձություններին մասնակցելն անիմաստ է:

Հիշեցնենք, որ Սարի թաղում տեղի ունեցած բախումների ժամանակ ձերբակալվել և կալանվորվել էին  «Ժառանգություն»  կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մամլո քարտուղար Դավիթ Սանասարյանը և քաղաքացիական հասարակության հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը:

Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, եթե նրանք ազատ արձակվեն, հնարավոր է վերանայեն իրենց որոշումը՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցության վերաբերյալ:

Այսօր արդեն ազատության մեջ են Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը, իսկ Հովսեփ Խուրշուդյանի գործը դեռևս քննվում է:

Կմասնակցեն, թե ոչ պարզ կդառնա առաջիկայում, սակայն հետաքրքրականն այստեղ ՀՀԿ-ի արձագանքն է, «Ազատության» հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ մեծ հաշվով նրանց ՏԻՄ ընտրություններին չմասնակցելը ոչինչ չի փոխում. «Եթե իրականում այդպիսի կուսակցություն կա, գոյություն ունի, պետք չի իրենց պրոբլեմները գցեն իշխանության ուսերին: Եվ նենց չի, որ ընդդիմադիր դաշտը շատ կտուժի, որ «Ժառանգությունը» չմասնակցի: Ընդդիմությունը չի տուժի։ Ռուսը ասում ա՝ свято место пусто не бывает: Եվ վաղուց արդեն ընդդիմադիր դաշտում նոր, ավելի ազդեցիկ խաղացողներ են հայտնվել, քան «Ժառանգություն»»:

Սպասենք հետագա զարգացումներին և Ժառանգության որոշմանն ու ՀՀԿ-ին ուղղված պատասխանին:




Լրահոս