ՀԱՐՑ. Հասարակության մեջ կարծիք կա ձեւավորված, որ եթե տանը հայելի է կոտրվում, ապա դրան հաջորդում է մահ: Տատիկիս մահվանից մի քանի օր առաջ մեր տան հայելին կոտրվել էր: Ես նմանատիպ շատ դեպքերի մասին եմ լսել: Հետաքրքիր է իմանալ հոգեւորականի կարծիքը սրա վերաբերյալ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայելին միշտ էլ մարդկանց մեջ առաջացրել է անբացատրելի երեւույթների նկատմամբ ակնածանք: Իրականում այս ամենը շատ մեծ սնոտիապաշտություն է: Եվ ոչ սնոտիապաշտ մարդը որեւէ կերպ չի հավատա այդ ամենին: Ես փոքր հասակից անընդհատ հայելի եմ կոտրել, բայց երբեւիցե դրան ի պատասխան մահ չի եղել: Ընդհանրապես, այդ ամենը պատահականությունների շարք է: Ամեն ինչ Աստծո կամքով է տեղի ունենում, այլ ոչ թե հայելու կոտրվելով: Եթե այդպես լիներ, ապա պետք է պաշտեինք ոչ թե Աստծուն, այլ հայելուն:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավալի է, որ անգամ 21-րդ դարում հասարակության զգալի մասը հակված է հավատալ զանազան մոգություններին եւ հայելի կոտրվելու բացասական ազդեցությանը: Դրան, ի դեպ, նպաստում են նաեւ հատկապես մանուկների ու պատանիների համար «կուռքային» դարձած մի շարք ֆիլմեր, ինչպես «Մատանիների տիրակալը»: