Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Պոլ Պոգբան խոսել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ հարաբերությունների մասին:
«Միշտ էլ հաճելի է հանդես գալ առաջին մեծության աստղերի հետ: Ինձ հաջողվել է խաղալ նաեւ բարձրակարգ վարպետների հետ «Յուվենտուսում»:
Իբրահիմովիչի նման ֆուտբոլիստները չեն բավարարվում քչով: Մեծ նպատակների հասնելու համար պետք են այդպիսի տղաներ: Զլատանը սիրում է կատակել: Ամեն անգամ, երբ տեսնվում ենք, նա ինչ-որ բան է ասում սանրվածքիս կամ կոշիկներիս մասին: Իսկ նրա խոսելու ձեւը. «Ես Զլատանն եմ»:
Իբրահիմովիչը կարողանում է ուրախացնել: Նա հիանալի տղա է»,- Պոգբայի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը: