«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բարսելոնայի ամենաշքեղ 2 ռեստորաններից մեկի՝ «Յուբարի»-ի սեփականատեր, հայազգի գործարար Արման Մայիլյանը մեկ ամիս անազատության մեջ մնալուց հետո օրերս ազատ է արձակվել։ Այս մասին Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։
«Ուզում եմ երախտիքիս խոսքը հղել Հայաստանում և ողջ աշխարհում ապրող այն մարդկանց, ովքեր սատարեցին ինձ այդ օրերին և հավատացին տարիների ընթացքում իմ կերտած կայուն կերպարին և որպես վերջաբան ուզում եմ ավելացնել, որ արդարությունը հիվանդանում է սակայն, չի մեռնում»,- նշել է նա:
Armtimes.com-ի թղթակցին նա հայտնել է, որ շուտով գալու է Հայաստան։ Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Մայիլյանը աջակցում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին Իսպանիայում անշարժ գույք ձեռք բերելու գործում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։