
Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը հայտարարել է, որ Իրանը պլաններ չունի՝ կապված Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ, փոխանցում է Tasnim-ը:
Նրա խոսքով՝ С-400 համակարգերի տրամադրման առաջարկ է ստացվել ռուսական կողմից:
Ավելի վաղ Իրանի խորհրդարանի՝ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ Իրանի ղեկավարությունը դեմ չէ ռուսական կողմից С-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարմանը: