Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը, փոխանցում է Associated Press-ը:
Համաձայնագրի համաձայն՝ Իսրայելը պետք է 25 օրվա ընթացքում Թուրքիային $20 միլիոն փոխհատուցում վճարի:
Փոխհատուցումը կտրամադրվի 2010թ. «Ազատության նավատորմի» հետ կապված իրավիճակում տուժածներին, ինչը և դարձավ երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացման պատճառը:
Թուրք-իսրայելական հարաբերությունները սրվեցին 2010թ. մայիսին, երբ իսրայելցի զինվորականները գրավեցին թուրքական նավը, որը հումանիտար օգնություն էր տեղափոխում Գազայի սեկտոր, գրոհման արդյունքում Թուրքիայի 10 քաղաքացի զոհվեց: