Իրանում բացահայտել են Ռուսաստանին իրանական ավիաբազան տրամադրելու պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Համադան» ավիաբազայում Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռների ընդունումն իրականացվել է ահաբեկչության դեմ համատեղ պայքարի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Իրանի ՊՆ ղեկավար Հոսեյն Դեհգանը:

Նրա խոսքով՝ նման խնդրանք է ստացվել Սիրիայի կառավարության կողմից:

Նա նաև նշել է, որ ռուսական ինքնաթիռները ժամանում են «Համադան», որպեսզի վառելիք լցնեն կամ զինվեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրանական Tasnim գործակալությանը:

Օգոստոսի 16-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանն առաջին անգամ Իրանի տարածքից ավիահարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ:




Լրահոս