
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Ղրիմ կատարած այցի ժամանակ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել և քննարկել Ղրիմում դիվերսիոն ներթափանցման փորձը:
Այդ կապակցությամբ Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին, ինչպես նաև դիմել ՄԱԿ-ին:
Կիևում կարծում են, որ ՌԴ նախագահի այցը թերակղզի անօրինական է:
Օգոստոսի 10-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել էր Ղրիմում ուկրաինացի զինծառայողների կողմից դիվերսիոն ահաբեկչական փորձի կանխման մասին: Ուկրաինան հերքել է բոլոր մեղադրանքները: