Այսօր արդեն լրանում է 20-րդ օրը, ինչ «Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի» անդամ Անդրիաս Ղուկասյանը շարունակում է մնալ հացադուլի մեջ:
Նա հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դիմելով նա՝ դիմելով Վարուժան Ավետիսյանին, Պավլիկ Մանուկյանին, Դավիթ Սանասարյանին և մյուսներին նշել է, որ շնորհակալ է նրանց, բայց հացադուլը չի դադարեցնի.«Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, սակայն գտնում եմ, որ անհրաժեշտ է շարունակել հացադուլը, ժողովուրդը պետք է շարունակի պայքարը»:
Նշենք, որ երեկ Վերաքննիչ դատարանը բավարարել էր «Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի և նրա փաստաբանների միջնորդությունը և թույլատրել ընդդիմադիր գործչին ներկա գտնվել դատական նիստին։ Անդրիաս Ղուկասյանի ներկայությունը նիստին ապահովելու համար դատարանը հետաձգել է խափանման միջոց կալանքը փոխելու հարցի քննությունը մինչև օգոստոսի 24-ը։
Հիշեցնենք, որ նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ: