
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված հանցավոր խմբի գործով կալանավորված անձանց օրերս թույլատրել են առաջին անգամ տեսակցել իրենց հարազատների հետ:
Ըստ էության, նշված խմբի անդամները, որոնք շուրջ 8 ամիս է՝ կալանավորված են, մինչ այս հնարավորություն չեն ունեցել տեսնել իրենց հարազատներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա մեկ ամսում այս գործով անցնող անձանցից մի քանիսի մասով հնարավոր է՝ մաս անջատվի եւ ուղարկվի դատարան: