
Օգոստոսի 20-ից սեպտեմբերի 10-ը Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանի ցուցասրահում ներկայացվելու են գեղանկարիչ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի ստեղծագործությունները: «Աշոտը Սասնա ծռերից մեկն է: Մեզանից մեկը: Ձեզանից մեկը: Նրա տեղում կարող էր լինել յուրաքանչյուրը: Բայց նա գնաց քո փոխարեն՝ բոլորիս համար:
Նա ասում է՝ «իմ զենքը վրձինը չէ, երբ տառապում է իմ ժողովուրդը»,- ասվում է սպասվելիք իրադարձության վերաբերյալ երեկ տարածված հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Աշոտի ընկերներն առաջարկում են ծանոթանալ նաեւ Աշոտ Պետրոսյան գեղանկարչին: Ցուցահանդեսի բացումը նախատեսված է օգոստոսի 20-ին` ժամը 13:00-ին: Մուտքն ազատ է: