“Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիաե ընկերություն մամուլի հաղորդագրություն է տարածել, որում անդրադառնում է ընկերության անունից կեղծ հաղորդագրությունների տարածմանը։
Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.
“Վերջերս, մեր սպառողները ստանում են տարբեր հաղորդագրություններ “Կոկա-Կոլա”-ից մրցանակներ շահելու վերաբերյալ: “Դուք մրցանակ եք շահել”, կամ “Դուք նվեր եք շահել” գրությամբ հաղորդագրությունները, որոնք ուղարկվում են բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստին նպատակ են հետապնդում սպառողներին մոլորության մեջ գցել, և այն ոչ մի առնչություն չունի “Կոկա-Կոլա ընկերության”, ինչպես նաև Հայաստանում “Կոկա-Կոլա ընկերության” միակ լիազորված շշալցնող հանդիսացող “Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա” ընկերության կողմից իրականացվող մարկետինգային ակցիների հետ:
Ընկերությունն իր սպառողներին և, մասնավորապես, մրցանակ շահած սպառողներին իր կողմից իրականացվող մարկետինգային ակցիաների մասին տեղեկացնում է ընկերության պաշտոնական վեբ կայքով, որն է՝ www.coca-cola .am, կամ զանգվածային լրատվական միջոցներով: Բոլոր դեպքերում, մարկետինգային ակցիաների ընթացքում սպառողներից պահանջվող տեղեկատվությունը պահվում է գաղտնի՝ ելնելով ընկերության և սպառողների միջև գաղտնիության քաղաքականությունից:
Ընկերությունը երբեք տեղեկատվություն չի հարցնում անձի ինքնության մասին, բացի անուն ազգանունից, ծննդյան օրվանից և հասցեից, ինչպես նաև, մենք երբեք սպառողներից չենք հարցնում այնպիսի ինֆորմացիա, որը կարող է օգտագործվել ֆինանսական գործարքներ իրականացնելու նպատակով, օրինակ, բանկային տվյալներ: Մարկետինգային ակցիայի շրջանակներում, մրցանակներ շահած սպառողների տվյալները (հասցե կամ հեռախոսի համար) մենք ճշտում ենք անմիջապես մեր թեժ գծի միջոցով, կամ մեր ընկերության հետ պայմանագիր կնքած իրավասու գործակալության միջոցով: Այնպիսի մարկետինգային ակցիաների շրջանակներում, որոնք որպես մրցանակ նախատեսում են ուղևորություն, ընկերությունը կարող է պահանջել անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերի պատճեններ կամ անձնագրեր: Մարկետինգային ակցիայի պայմանների իրականացման համար հավաքագրված բոլոր փաստաթղթերը և ինֆորմացիան պաշտպանվում է գաղտնիության պայմանագրով, որը կնքվում է ընկերության և մեր գործակալների միջև:
Դուք կարող եք ճշտել արդյոք տվյալ հաղորդագրությունը, իսկապե՞ս, ուղարկվել է մեր ընկերության կողմից, թե ոչ, զանգահարելով մեր սպառողների համար նախատեսված թեժ գծին 0-800 0 1000 հեռախոսահամարով”: