
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանդիպում է անցկացրել ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ և նրա հետ քննարկել ռուս-հնդկական համագործակցության ամրապնդումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մոդին Ռուսաստանը բնորոշել է որպես «ժամանակով ստուգված հուսալի ընկեր և հաստատել, որ Պուտինի հետ համաձայնության են եկել խորացնել և ամրապնդել բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցությունը»:
«Հնդկաստանի վարչապետը հայտնել է, որ նրանք անհամբերությամբ են սպասում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին»,-հանդիպումից հետո պատմել է Ռոգոզինը: