Ֆրանսիայի Ազգային ժողովի թերթը պարզաբանում է ներկայացրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հարցազրույցում «հայեր եւ ղարաբաղցիներ» բառերն օգտագործելու եւ թյուրիմացությունների տեղիք տալու համար: Այս ռանչությամբ ArmLur.am-ը զրուցեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
-Պարո՛ն Բաբայան, Ֆրանսիայի Ազգային ժողովի թերթը պարզաբանում է ներկայացրել Բակո Սահակյանի հարցազրույցում տեղի ունեցած թյուրիմացության շուրջ: Դուք դիմել ե՞ք հոդվածը հրապարակած լրագրողին պարզաբանումը հրապարակելու և թյուրիմացությունը շտկելու համար:
-Պարզաբանման համար մեզ դիմել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողներից մեկը, մինչ այդ մենք իհարկե կապվել ենք այդ ֆրանսիական թերթի հետ: Եվ մեզ բացատրեցին հետևալ. Տեքստում ձևակերպվել էր այսպես, թեև ես հստակ չեմ հիշում:«Հակամարտության կարգավորումը չի կարող տեղի ունենալ, քանի որ Ադրբեջանը չի հրաժարվել Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ իր թշնամանքից:
– Միտումնավոր բան տեսնու՞մ եք այս ամենի մեջ: Հնարավո՞ր է, որ այս միջոցով փորձեն խեղաթյուրել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները:
-Ադրբեջանը տեսնում է, որ վերջին մի քանի տարների ընթացքում Արցախի միջազգային ճանաչումն այսօր ընթանում է բավական դինամիկ ձևով: Տարբեր կարևորագույն լրատվամիջոցներ Արցախի մասին տարբեր նյութեր են հրապարակում` Մերձավոր Արևելքից, Ռումինյաից, Չեխիայից, Ուկրաինայից, Իտալիայից և այսպես շարունակ: Հասկանում եք, հսկայական մի ալիք է բարձրացել: Եվ հիմա, հատկապես քառօրյա պատերազմից հետո կրկնապատկվել է այդ հետաքրքրությունը: Վերջերս արգենտինական կենտրոնական հեռուստաալիքը ծավալուն ռեպորտաժ է հրապարակել Արցախի մասին: Եվ հիմա Ադրբեջանն այս վիճակում կարծես թե Ֆրանսուա Օլադնին գցեց սև ցուցակ: Նրանք վարեցին ավելի խորամանկ, նենգ, բայց արդյունավետ քաղաքականություն` սկսեցին շահարկել սուտ տեղեկություններ: Օրինակ նախագահն ասել է զիջում, բայց այնտեղ նման բան չի եղել, հակառակը՝ ասել է ՝ զիջումների հիման վրա անհնարին է կարգավորել հակամարտույթուն: Սա անկրթության նշան է: Մենք պետք է հասկանանք, թե ինչ կարևոր բաներ են տեղի ունեցել: Օրինակ՝ առանց չակերտների են գրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, պետք է հասկանանք, որ տեխնոլոգիան, որ կիրառում է Ադրբեջանը, հիբրիդային պատերազմի ձև է:
Լիդա Եղիազարյան