
Ընթացիկ տարվա պետական բյուջեով սահմանամերձ համայնքներին աջակցելու համար նախատեսվել է հատկացնել 928 միլիոն 871 հազար դրամ, որից օգոստոսի 16-ի դրությամբ արդեն հասցրել են ծախսել 413 միլիոն 409 հազար դրամը:
Նկատենք, որ նշված գումարից 10 միլիոն 551 հազար դրամը հատկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեից, իսկ ավելի քան 12 միլիոն դրամն էլ հատկացվել է Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզպետարաններին: