Անհայտ անձինք «Հիմնադիր խորհրդարանի» անդամին հարցել են` «Սասնա ծռեր»-ին ինչպե՞ս է վերաբերվում. պատասխանից հետո դանակահարել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 16-ի գիշերը՝ ժամը 04:00-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակահարել է «Հիմնադիր խորհրդարանի» աջակից Գարիկ Գալստյանին. «Ինչ-որ մարդիկ ինձ հարցրին` «Սասնա ծռեր»-ին ինչպե՞ս ես վերաբերվում, պատասխանեցի՝ գերազանց, նրանց արածը հերոսություն է: Այս խոսքիս վրա սկսեցին երկուսով բռունցքներով հարվածել ու շարունակեցին հարվածել դանակով: Ձեռքով պաշտպանվում էի և ձախ ձեռքիս ափին դանակի երեք հարված ստացա,- պատմում է Գարիկ Գալստյանը:

ArmLur.am-ի հետ զրույցում Գարիկ Գասլտյանը նշեց, որ ոստիկանություն դիմել չի պատրաստվում, քանի որ իրավապահների նկատմամբ վստահություն չկա. «Այդքան ծեծի դեպքեր եղան, ո՞ր մեկը բացահայտեցին, որ իմն էլ բացահայտեն, չեմ պատրաստվում դիմել, նամանավանդ հիմա, երբ արդեն վերքերս ապաքինվում են»:

Դեպքից հետո նրա նկատմամբ հետապնդումներ չեն եղել, բայց ինչպես Գարիկն է հայտնում` ընտանիքի անդամներն իրեն մենակ տանից դուրս գալ չեն թողնում. վախենում են, որ դեպքը կկրկնվի:

Լուսանկարը՝ Գարիկ Գալստյանի ֆեյսբուքյան էջից




Լրահոս