Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 19-ին բավարարեց վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը եւ “Ազգային միացյալ նախաձեռնության” ղեկավար Շանթ Հարությունյանին ուղարկեց Նուբարաշենի հոգեբուժարան՝ երկու ամիս ժամկետով դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն անցնելու։
Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը լրագրողներին ասաց, որ Շանթ Հարությունյանն առարկել է՝ ասելով՝ ես հոգեկան հիվանդ չեմ։