ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում կկայացվի որոշում՝ պետական գնումների ոլորտում խոշոր խախտումներ կատարած մի քանի ընկերությունների վերաբերյալ: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ այդ ընկերությունների հետեւում կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ ոչ միայն Հայաստանից, այլեւ Լեռնային Ղարաբաղից, որոնք ամեն կերպ փորձում են ջրից չոր դուրս գալ: Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, սակայն, պատիժն անխուսափելի է  լինելու, եւ խախտում կատարածների հանդեպ խոշոր չափի ֆինանսական տուգանք է կիրառվելու: Այդ ընկերությունները պետգնումների ոլորտում հայտնի են որպես կեղծարարներ: Դրանք շարունակ հաղթել են գրեթե բոլոր մրցույթներում՝ խանգարելով այլ ընկերությունների գործունեությունը: Այսինքն՝ մանկապարտեզներին, ծերանոցներին եւ մանկատներին մշտապես մատակարարել են ապրանքներ՝ իրականից եռակի-քառակի բարձր գներով՝ վատնելով պետական միջոցները եւ միլիոնավոր դոլարների վնաս պատճառելով ՀՀ պետբյուջեին:




Լրահոս