
Այսօր «Սասնա ծռեր»-ի անդամ գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանի նկարների ցուցահանդեսն էր: Ցուցահանդեսին ներկա էր նաև կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը:
Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ Աշոտը համակրելի հայորդի է. «Ե՛վ իր անձն եմ համակրում, և՛ իր արվեստը: Ես իրեն այցելեցի, մինչ այդ ծանոթ չէի, շատ համակրելի հայորդի է, ուրախ եմ, որ իր կողքին եղա դժվար պահին: Տաղանդավոր մարդ է, վստահ եմ, որ առոք-փառոք վերադառնալու է իր այս փայլուն գործին»:
Տիգրան Մանսուրյանը նաև նշեց, որ վստահ է Աշոտը վերադառնալու է և նորից շարունակի իր փայլուն գործը: