«ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ն օրերս հրապարակավ սպառնացել էր, թե դատի է տալու «Ժողովուրդ» օրաթերթին ոչ հավաստի տեղեկություն տարածելու համար: Պատճառն այն էր, որ մենք գրել էինք, թե հոկտեմբերի 31-ին «Միկա ցեմենտ»-ի աշխատակից Արմենը (ազգանունը Ռաֆայելյան) գնացել էր գործարան եւ պահանջել իր մի քանի ամսվա չստացած աշխատավարձը: Տնօրինությունը հրաժարվել էր այն վճարել, եւ գործարանի մուտքի մոտ 49-ամյա Արմենը սրտի կաթվածից տեղում մահացել էր: Գործարանի կառավարիչ դարձած «ՎՏԲ» բանկը պնդում է, թե պարտքեր չունի աշխատակիցներին: Մինչդեռ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մահացած Արմենի կինը՝ Սաթենիկը, ասաց, որ գործարանն իսկապես չի վճարել իր ամուսնու մի քանի ամսվա աշխատավարձը: «Տնօրինության ասածը չի համապատասխանում իրականությանը»,-նշեց մահացած աշխատակցի կինը՝ տեղեկացնելով, որ ամուսնու մահից երկու ժամ հետո գործարանի տնօրինությունը շատ արագ փոխանցել է Արմենին չվճարած աշխատավարձի որոշ մասը: Ու հիմա էլի շատ աշխատակիցների գործարանը պարտք է՝ այդ թվում եւ Սաթենիկին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ