«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը առաջադրվել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի գյուղապետի պաշտոնում:
Այս տեղեկությունը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեցին նրա հարազատները նշելով, որ դեռևս փաստաթղթերն են միայն վերցրել, իսկ կհաստատվի, թե ոչ պարզ կդառնա հուլիսի 23-24-ին:
Նշենք, որ Ծաղկահովիտ գյուղում առաջադրվել են նաև գործող ՀՀԿ-ական գյուղապետ Երվանդ Խաչատրյանը, որին սատարում է ՀՀԿ-ն, անկուսակցական Նորիկ Հակոբյանը, ԲՀԿ-ից՝ Աշոտ Հակոբյանը, ով հանել է իր թեկնածությունը, քանի որ հայտրարել էր, որ եթե Խանդոյանն առաջադրվի ինքը չի մասնակցի:
ArmLur.am-ը զրուցեց Ծաղկահովիտի գյուղապետ Երվանդ Խաչատրյանի հետ` հասկանալու համար` ինչպես է վերաբերվում Խանդոյանի առաջադրմանը.
-Պարոն Խաչատրյա՛ն, ի՞նչ եք կարծում որքանով է հավանական, որ Արայիկ Խանդոյանը ընտրություններում կհաղթի.
-Ընենց հարցեր կտաք դուք էլ, հիմա ժողովուրդն ում ընտրեց նա էլ կանցնի, բարին նրա հետ:
-Նրան Ձեզ մրցակից համարո՞ւմ եք
Նման հարցեր մի տվեք էլի, նենց հարցեր եք տալիս, նորմալ տղա է, ընտրությունը կկայանա կտեսնենք՝ ով անցավ-անցավ:
-Շատ շրջանառվեց նաև լուրը, թե Դուք ցուցմունք եք տվել Խանդոյանի դեմ, հնարավոր է, որ դա կապված լինի թեկնածությունն առաջադրելու հետ.
Ինչ ցուցմունքի մասին է խոսքը, ես ընդամենը վկայություն եմ տվել, որի իմ համայնքի ներկայացուցիչն ա, թե ոչ: Ես չէի կարող ստել ու սուտ վկայություն տալ:
Լիլիթ Շաբոյան