Մոծակներն ամենավտանգավոր էակներն են համարվում. դրանք հիվանդություններ են տարածում, որոնք աշխարհում ամեն տարի առնվազն 2 միլիոն մարդու են սպանում:
Գիտությանը հայտնի է մոծակների ավելի քան 3 հազար տեսակի մասին: Դրանց մեծամասնությունը սնվում է ոչ թե մարդու արյունով, այլ նեկտարով:
Մոծակներն իսկապես լուրջ վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար: Դրանք առողջության և կյանքի համար վտանգավոր հիվանդությունների կրողներ են համարվում:
Այդ վարակները դրանք փոխանցում են մարդուց մարդուն:
Արդյո՞ք հեշտ չէ ոչնչացնել մոծակների բոլոր տեսակները, որոնք մահացու հիվանդություններ են բերում: Պարզվում է՝ ոչ:
Պարզվում է, որ դրանց ոչնչացումը բնության մեջ բացասական ազդեցություն կունենա: Մոծակները, որոնք սնվում են նեկտարով, կարևոր դեր են խաղում փոշոտման գործընթացում, դրանք սնունդ են թռչունների և չղջիկների համար:
Մոծակների ամբողջովին ոչնչացումը գրեթե անհնարին խնդիր է, իսկ գլխավորը, անիմաստ: