Քաղաքացին շտապեց նետվել Կարապի լիճը` գարեջրի փառատոնին ընդառաջ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևանյան ամառ 2016» եռամսյա ծրագրի շրջանակում անցկացվող Երևանի գարեջրի 3-րդ փառատոնն արդեն մեկնարկել է: Փառատոնը  մեկնարկեց անսպասելի դեպքով: Տարեց մի քաղաքացի մտավ ջրի մեջ և սկսեց պարել երաժշտության ներքո` ուրախացնելով հավաքվածներին: Այս մարդը, ով հաշմանդամություն ուներ, միանգամից գրավեց փառատոնի մասնակիցների ուշադրությունը:

mek

Քաղաքացին ջրում բավականին երկար ժամանակ մնաց, որից հետո հսկող ոստիկանների հորդորով դուրս եկավ ջրից:

ArmLur.am-ի այն հարցին, թե ինչու էր մտել ջուրը, քաղաքացին պատասխանեց, որ ցանկանում էր մարդկանց ուրախացնել: Նա նաև ասաց, որ արդեն հասցրել է մեկ շիշ գարեջուր խմել:

14045351_1274600915913290_784497777_o

14074318_1274600912579957_1747574004_o




Լրահոս