
Օգոստոսի 19-ին, ժամը 3.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աճառյան փողոցում բախվել է մայթեզրին կայանված «Տոյոտա» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաների, ապա վրաերթի է ենթարկել 1983 թ. ծնված Միշա Հ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: