AFP գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին, հաղորդում է, որ Թուրքիայի հարավում գտնվող Գազիանթեփ քաղաքում շաբաթ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ևս 100 մարդ վիրավոր է:
Տեղի իշխանությունները հարձակումն ահաբեկչություն են անվանում: Միջադեպը տեղի է ունեցել հարսանեկան արարողության ժամանակ:
Խորհրդարանում իշխող կուսակցության պատգամավոր Սամիլ Թայարը Twitter-ում գրել է, որ հարձակման ետևում կանգնած է ԻՊ-ը: