
11:47, 21 Օգոստոս, 2016 ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռիո2016»ի վերջին մրցումային օրը Հայաստանի օլիմպիական հավաքականից պայքարի մեջ կմտնեն վերջին 2 մարզիկները: «Արմենպրես»ը հայտնում է, որ 65 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը, ով պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից:
Դավիթին վիճակահանությամբ բաժին է հասել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Իտալիան ներկայացնող Ֆրանկ Չամիզոն: Դավիթ Սաֆարյանը իր գոտեմարտը կսկսի Երևանի ժամանակով 15:30-ից հետո: Հայաստանի մյուս ազատ ոճային ըմբիշը 97 կիլոգրամ քաշային Գեորգի Կետոևն է: Կետոևին բաժին է հասել վրացի Էլիզբար Օդիկաձեն: Կետոևը ևս պայքարը սկսելու է 1/8 եզրափակիչից: Գեորգի Կետոևի գոտեմարտը կկայանա 16:15-ի սամհաններում: