Հնդկաստանի կենտրոնական և հյուսիային մասերում տեղացած հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների արդյունքում զոհերի թիվը հասել է առնվազն 27-ի:
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր 15 զոհի մասին:
Նշվում է, որ հորդառատ անձրևները Մադյա-Պրադեշ, Ռաջաստան և Ուտարակխանդ նահանգներում տեղում են ուրբաթ օրվանից:
Hindu հրատարակությունը գրում է, որ զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Մադյա-Պրադեշ նահանգում, որտեղ 15 մարդ է մահացել: Ռաջաստանում մահացել է 5 մարդ, ևս մի քանիսը համարվում է անհայտ կորած: Ուտարակխանդում մահացել է առնվազն 7 մարդ, ևս երկուսը համարվում է անհայտ կորած:
Աղբյուրը մանրամասնում է, որ Հնդկաստանի բանակն իրականացնում է հումանիտար օգնության առաքում և մասնակցում է փրկարարական աշխատանքներին