«Ռիո-2016»ի վերջին մրցումային օրվանից առաջ մեդալային հաշվարկում առաջատարն ԱՄՆ հավաքականն է:
«Արմենպրես»ը հայտնում է, որ ԱՄՆ օլիմպիական հավաքականը, ընդհանուր առմամբ, նվաճել է 116 մեդալ. 43 ոսկե, 37 արծաթե և 36 բրոնզե: Մեդալային հաշվարկում 2րդ տեղում է Մեծ Բրիտանիան՝ 27 ոսկե, 22 արծաթե և 17 բրոնզե մեդալով: Լավագույն եռյակը եզրափակում է Չինաստանը. 26 ոսկե, 18 արծաթե և 26 բրոնզե մեդալ: 4րդ հորիզոնականից սկսած լավագույն տասնյակում են Ռուսաստանը, Գերմանիան, Ճապոնիան, Ֆրանսիան, Հարավային Կորեան, Ավստրալիան, Իտալիան՝ նշված հերթականությամբ: Հայաստանի օլիմպիական հավաքականը, վաստակելով 1 ոսկե և 3 արծաթե մեդալ, 42-րդ հորիզոնականում է: