ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՑՆՑՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ֆրանսիական «France Inter» ռադիոկայանի եթերում Ֆիլիպ Վանդելյայի «Ամենն ու հակառակը» հաղորդման ժամանակ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը ցնցող հայտարարություն է արել այն մասին, որ 1970-ականներին ավելի քիչ հարկեր մուծելու նպատակով կաշառել է քաղաքական գործիչներին: Շառլ Ազնավուրի համար միշտ էլ դժվար է եղել ընդունել այն փաստը, որ ինքը լքել է Ֆրանսիան եւ գնացել Շվեյցարիա, քանի որ հարկային մարմինները հետապնդել են իրեն: Այսօր նա իր հարկերը մուծում է Ֆրանսիային: «Այն, ինչ նրանք են ներկայացրել, չի համապատասխանում իրականությանը: Քաղաքականության մեջ կային մարդիկ, ովքեր կարող էին իմ նկատմամբ հետապնդում կազմակերպել, եւ ես նրանց որոշակի գումար եմ տրամադրել ձայն հավաքելու համար,-ասել է Ազնավուրն ու հավելել,-դա թանկ նստեց ինձ վրա բոլոր առումներով»:

105.4 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Էնդի Ուորհոլի «Արծաթագույն մեքենայի վթարը» աշխատանքը Նյու Յորքում կայացած աճուրդի ժամանակ վաճառվել է 105.4 մլն դոլարով: 1963-ին մետաքսի վրա ստեղծված այս փորագրությունը վաճառվել է անանուն գնորդի: Դրա գնահատված արժեքը պաշտոնապես չէր հայտարարվել, սակայն ենթադրվում էր, որ այն կարող է գերազանցել 60 միլիոն դոլարը: Այս նկարը Ուորհոլի այն 7 աշխատանքներից մեկն է, որոնք ժամանակակից արվեստի այլ նմուշների հետ ներկայացվել էին աճուրդին: Մասնավորապես միլիարդատեր Սթիվ Կոենի հավաքածուից նրա Էլիզաբեթ Թեյլորի դիմանկարը եւ «5 մահը (Փիրուզագույն աղետ)» վաճառվել են 20,3 եւ 7,3 միլիոն դոլարով:

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
«La Bouquinerie» հրատարակչության տնօրեն Ռենե Աճեմյանն ու ֆրանսահայ լրագրող Գրիգոր Ամիրզայանը Վիյերբան քաղաքում` հայկական մշակույթի տանը, ներկայացրել են «Հայ կամավորականները 1914-1916 թվականներին» գիրքը: Այն վերահրատարակությունն է 1916թ. Պետրոգրադում (Սանկտ Պետերբուրգ) հրապարակված գրքի, որը նպատակ ուներ օգնել հայ որբերին Առաջին աշխարհամարտի տարիներին: Նոր հրատարակությունը լրացվել է ընդարձակ նախաբանով:




Լրահոս