
Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Գաբրիել Բարբոզան ցանկանում է հանդես գալ կատալոնական «Բարսելոնայում»:
«Օլիմպիական խաղերն ավարտվեցին, ու այժմ ժամանակն է մտածելու ապագայիս մասին: Ցանկանում եմ Նեյմարի հետ խաղալ նույն թիմում»,- 19-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «EL MUNDO DEPORTIVO»-ն:
Նշենք, որ երիտասարդ բրազիլացին հանդիսանում է աշխարհի ամենախոստումնալից հարձակվողներից մեկը: Գաբիգոլի ծառայություններով հետաքրքրված են մի շարք եվրոպական ակումբներ: