
Երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված և Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրեմիերան կկայանա Տորոնտոյի Միջազգային կինոփառատոնի շրջանակներում:
Ինչպես տեղեկացնում է Hollywood Reporter-ը` օսկարակիր դերասան Քրիստիան Բեյլի և Օսկար Այզեքի մասնակցությամբ ֆիլմն առաջին անգամ կցուցադրվի սեպտեմբերի 11-ին:
Հիշեցնենք, որ ֆիլմի ռեժիսորն է «Ռուանդա հյուրանոց» ֆիլմը նկարահանած օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը: Ֆիլմում նկարահանվել է նաև Շառլոտ Լը Բոնը: Հայտնի է, որ նկարահանումների մեծ մասն անցկացվել է Իսպանիայում և Պորտուգալիայում:
Ըստ սյուժեի` «Խոստումը» ֆիլմը ներկայացնելու է սիրային եռանկյունի՝ 1922-ին ծավալվող դեպքեր Փարիզում աշխատող ամերիկացի լրագրողի ու տեղացի գեղեցկուհու և ուսանողի միջև: