“Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի մասին ՌԴ արտգործնախարար Լավրովի պաշտոնական հայտարարությունից հետո հայաստանյան կուլիսներում քննարկվող հաջորդ ինտրիգն է՝ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի՞ Պուտինի պատվին Սերժ Սարգսյանի կողմից տրվելիք պաշտոնական ճաշին, թե՞ ոչ։ Հիշեցնենք, որ նախորդ անգամ, երբ Հայաստան էր ժամանել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Քոչարյանը մասնակցեց պաշտոնական ճաշին, սակայն Գագիկ Ծառուկյանը՝ ոչ։ Լավատեղյակները գտնում են, որ և Քոչարյանը, և Ծառուկյանն այս անգամ կմասնակցեն ճաշին։ Ի դեպ, Քոչարյանի “սարատնիկները” պնդում են նաև, որ, կախված Վիլնյուսում Հայաստանի պահվածքից, չի բացառվում, որ Պուտինն առանձին հանդիպում ունենա Քոչարյանի հետ։ Սերժ Սարգսյանի ճամբարում սա բացառում են”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։