Իրանի պաշպանական արդյունաբերական համալիրը (ՊԱՀ) մոտ ապագայում կսկսի կսկսի հականավային թևավոր հրթիռների արտադրությունը։ Այս մասին հայտնել է Իրանի պաշտպանության նախարար Հուսեյն Դեհղանը՝ Իրանի ՊԱՀի նվաճումների ցուցահանդես այցելության ընթացքում։ «Մոտ ապագայում մենք կստանանք ծովային տեղակայման հականավային գերձայնային թևավոր հրթիռներ։
Վերջին տարիներին մեզ հաջողվել է հասնել նշանակալի արդյունքների հրթիռային տեխնիկայի կատարելագործման ասպարեզում, ինչը թույլ է տվել 23 անգամ բարելավել իրանական հրթիռների բնութագրերը։ Առաջին հերթին, խոսքը նշանառության համակարգի, արագության և գործողության շառավղի մասին է», նշել է Հուսեյն Դեհղանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նրա խոսքով, ներկայում Իրանի ՊԱՀ-ում գործում են 3 150 ընկերություններ, որոնցից 360-ն իրականացնում են հետազոտական աշխատանքներ ու ևս 360-370-ը զբաղվում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի նախագծերով։