“ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանել է “Արմենիկում”-ի վերաբերյալ մեր գրավոր հարցմանը։ Մենք խնդրել էինք հաստատել կամ հերքել այն տեղեկությունը, ըստ որի, աշխարհում արգելված է ՁԻԱՀ-ի դեմ ստեղծված հայկական “Արմենիկում” դեղամիջոցի կիրառությունը։ Ավելի վաղ “Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի Արևելյան տարածաշրջանի երկրներում խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման արդյունավետ ռազմավարության լայնամաշտաբ ներդնումե ազգային ծրագրի ղեկավար Աշոտ Գևորգյանը մեր զրույցում ասել էր, որ իր տեղեկություններով, “Արմենիկում”-ն արգելված է, և դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մահացել է այդ դեղամիջոցով բուժում ստացող առաջին հիվանդը՝ Կոլյա Կոլեսնիկովը։
Նախարարությունից հայտնում են, որ վերոնշյալ ծրագիրը ազգային չէ, այն ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որն իրականացվում է մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից։ “Գևորգյանի կողմից արված այն հայտարարությունը, թե իր տեղեկություններով “Արմենիկում”-ն արգելված է աշխարհում, չի համապատասխանում իրականությանը։ “Արմենիկում”-ը գրանցված է Հայաստանում 1999թ-ից։ Անցկացվել են անհրաժեշտ նախակլինիկական և կլինիկական փորձարկումներ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ՝ այլ երկրներում, այդ թվում Ռուսաստանում (Սանկտ-Պետերբուրգի Բոտկինի անվան կլինիկայում)։ Մինչև օրս դեղամիջոցը կիրառվում է բազմաթիվ վարակիչ հիվանդություններով, իմունային համակարգի ախտահարումներով, ինչպես նաև ՄԻԱՎ վարակով տառապող հիվանդների մոտ։ “Արմենիկում”-ի անվտանգությունն ու արդյունավետությունն ապացուցված է։ Դեղամիջոցը գրանցված է նաև ՌԴ-ում, Ուկրաինայում, Կոնգոյում, Լիբերիայում։ Այժմ աշխատանքներ են տարվում դեղամիջոցը Վրաստանում և Ղրղզստանում գրանցելու համար։
Միաժամանակ հավաստիացնում ենք, որ դեղամիջոցի կիրառման ողջ ընթացքում չի գրանցվել մահվան ելքով և ոչ մի դեպք։ Իսկ Կոլեսնիկովի դեպքի վերաբերյալ տեղեկացնում ենք. որ նրա մահը ոչ մի կապ չունի ՄԻԱՎ վարակի և “Արմենիկում” դեղամիջոցով անցկացված բուժման հետ”,-ասված է պատասխան գրության մեջ”,–գրում է թերթը։
Շարունակույունը՝ թերթի այսօրվա համարում։