ՀՀ-ում շարունակում են գործել կիսագողական բարքեր, տարածքը իմն է, որոշողը ես եմ. Արարատ Խանդոյանի կնոջ հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատ Խանդոյանի կինը հայտարարաությամբ է հանդես եկել: Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արարատ Խանդոյանի կնոջ՝ Սոնա Թամարյանի հայտարարությունը:

«Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում 2016 թվականի սեպտեմբերի 18-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Ինչպես հայտնի է բոլորին իր թեկնածությունն է առաջադրել նաև Արայիկ Խանդոյանը: Բոլորին հայտնի է, որ Արայիկի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը կուսակցական է ՀՅԴ և երբեք դա չի թաքցրել: Ես Արարատ Խանդոյանի կինն եմ՝ Սոնա Թամարյանը, ԿԸՀ-ից ընտրական լիցենզիան ստացել եմ ՀՅԴ-ի կողմից և նշանակումները միշտ իրենք են արել, սակայն Ծաղկահովիտի ՏԻՄ ընտրությունների հետ կապված ՀՅԴ մարզային և տարածքային կառույցները հրաժարվում են ինձ նշանակել Ծաղկահովիտի ընտրատեղամասում, որպես ընտրական հանձնաժողովի անդամ: Ես լավ հասկանում եմ, որ սա քաղաքական որոշում է, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ին իր սոլիդարությունն ու եղբայրությունն է հայտնում: ՀՀ-ում շարունակում են գործել կիսագողական բարքեր, տարածքը իմն է, որոշողը ես եմ, սա վերաբերվում է Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ՝ Գաբրիել Գյոզալյանին: Ես պահանջում եմ ՀՅԴ-ից վերականգնել իմ խախտված իրավունքները, քանի դեռ ժամանակ կա դա անելու համար»:

Հարգանքներով՝ Սոնա Թամարյան




Լրահոս